Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախկին նախարարների անունները, որոնք ստորագրել էին Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ:
Ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ ասվում է Վարդան Այվազյանի (մոտ տաս հանքի լիցենզիաներ է ունեցել իր հարազատների անուններով), Արամ Հարությունյանի (ներկայումս հետախուզման մեջ է հանքերի թույլտվությունների համար կաշառք ստանալու գործով), Արմեն Մովսիսյանի, Երվանդ Զախարյանի անունները:
ՀԲՃ-ն հավելում է նաեւ, որ այն ժամանակ Լիդիան Արմենիայի անունը Գեոթիմ է եղել, իսկ հիշյալ ցուցակն իրականում շատ ավելի երկար է: