Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ում 10 տուփ բնական հյութի տարաների մեջ հայտնաբերել են կոնյակով լցված փուչիկներ

14 Փետրվար, 2019 23:00
«Արմավիր» ՔԿՀ-ում 10 տուփ բնական հյութի տարաների մեջ հայտնաբերել են կոնյակով լցված փուչիկներ

Փետրվարի 14-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ եղբոր՝ քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 10 տուփ բնական հյութի տարաներից յուրաքանչյուրում հայտնաբերել են կասկածելի հեղուկով լցված մեկական ռետինե փուչիկ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ փուչիկների մեջ կոնյակ է։ Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին