Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական գործի հետքերով. մանրամասներ

13 Փետրվար, 2019 13:50
Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական գործի հետքերով. մանրամասներ

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը: 

Shabat.am-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը հերքեց, թե Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել:

«Ես բազմիցս հայտարարել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ ես գումարը փոխանցել եմ Մայրապետյան Սամվելին: Նրա հետ առերեսվել եմ հոկտեմբերի 6-ին, դրանից հետո ես չեմ կանչվել հարցաքննության: 2008 թվականին ես փոխանցել եմ 2.000.000 դրամ Սամվել Մայրապետյանին, հետո ինքը ինչա ասել, ես չգիտեմ:Մայրապետյան Սամվելը ընդունել է, որ ես գումար եմ փոխափանցել, բայց չի հիշում՝ ինչի համար:Ես ոչ մի կապ չունեմ նոր մեղադրանքի հետ: Հերքում եմ, որ ես Քոչարյանին գումար եմ տվել:

Հարցին՝ ի՞նչ նպատակով է գումարը փոխանցվել Սամվել Մայրապետյանին, Համբարձումյանն ասում է. «Ես գործարք էի անում, ինձ չխանգարելու համար որպես շնորհակալություն գումար եմ տվել. թե նա ում է տվել՝ ես չգիտեմ»,- հավելեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին