Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Արմավիրում. մայրը դստեր հետ գողություն անելու ժամանակ բարձրությունից ընկել եւ տեղում մահացել է

12 Հունվար, 2019 18:21
Ողբերգական դեպք Արմավիրում. մայրը դստեր հետ գողություն անելու ժամանակ բարձրությունից ընկել եւ տեղում մահացել է

Հունվարի 11-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ հացի գործարանում գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբի ծառայողները, Լենինգրադյան 23 հասցեում գտնվող նախկին հացի գործարանի տարածքում հայտնաբերել են 59-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանի դին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Գաբրիելյանը 25-ամյա դստեր հետ, գողության նպատակով մուտք է գործել նշված գործարանի մակարոնի չգործող արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից մահացել:

Մահացածի դստերից վերցվել է բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին