Կարևոր իրադարձություններ

Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանին The Economist-ի կողմից «Տարվա երկիր» ճանաչվելու կապակցությամբ

19 Դեկտեմբեր, 2018 13:32
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանին The Economist-ի կողմից «Տարվա երկիր» ճանաչվելու կապակցությամբ

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայաստանին՝ հեղինակավոր "The Economist" պարբերականի կողմից «Տարվա երկիր» ճանաչվելու կապակցությամբ:

«Տարվա երկիր՝ Հայաստան: Եղբայրներ և քույրեր, դուք արժանի եք սրան: Դուք բոլորդ եք դա արել՝ խաղաղ ու հզոր»,-գրել է հայազգի միլիոնատերը՝ նկատի ունենալով  տարեսկզբին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»:

Հիշեցնենք, որ բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:


 

Լրահոս

Դիտել ավելին