Կարևոր իրադարձություններ

Սյունիքում մարզպետարանից ուղղորդու՞մ են համայնքապետերին

07 Դեկտեմբեր, 2018 17:01
Սյունիքում մարզպետարանից  ուղղորդու՞մ են համայնքապետերին

Այսօր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ քվե ապահովել «Իմ քայլի» համար:

Այս ամենի վերաբերյալ  Shabat.am  լրատվականը զրուցեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի խորհրդական Արմինե Ավագյանի հետ, ով անդրադառնալով թեմային՝ նշեց.

«Տիկին Զոհրաբյանն ասում է, որ իրենից բացի ոչ մեկ քարոզարշավ չի իրականացնում , բայց դա այդպես չէ: Այստեղ բավականին ակտիվ թեկնածուներ կան տարբեր քաղաքական ուժերից, որոնց ամեն օր կարելի է հանդիպել գյուղերում, թաղամասերում ու շատ ակտիվ քարոզարշավ են իրականացնում:

Ինչ վերաբերում է համայնքապետերին՝ նրանց հանձնարարականներ չեն եղել: Իհարկե, կան շփումներ, հանդիպումներ և համայնքի ղեկավարների, և այլ կառույցների ղեկավարների հետ: Մինչև քարոզարշավն էլ՝  մարզպետը հանդիպումներ էր ունենում առօրյա, սովորական հարցերով:

Ինչ վերաբերում է, որ Երևանից իրավաբաններ են բերել, որոնք այստեղ 300 հոգու ոտնահարված իրավունքների  հարց են լուծել, դա չի նշանակում, որ մարզպետարանը կամ համայնքապետարաններն անգործության են մատնված: Հավաստիացնում ենք, որ ամեն օր այդքան քաղաքացի, նույնիսկ դրանից մի քանի անգամ ավել, դիմում են և մարզպետարան, և քաղաքապետարաններ, և հարցերը լուծվում են այս պետական կառույցների կողմից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին