ԱՄՆ-ն իր զենիթային Patriot համակարգերը հանել է Թուրքիայի տարածքից:
Այս մասին հայտնում է Defense News կայքը` նշելով, որ այդ մասին որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 8-ին:
Զենիթային համակարգերը դուրս են բերվել Իսքենդերունի նավահանգիստ, որտեղից Ocean Globe նավով ուղարկվել ԱՄՆ:
Անկարան խիստ դեմ էր արտահայտվել այդ որոշմանը:
«Մենք չենք կարծում, որ այժմ համակարգերը հավաքելու բարեհաջող ժամանակ է:
Սիրիայի հետ մեր սահմանը բարդ վիճակում է», -բարձրաստիճան թուրք դիվանագետի խոսքը մեջբերել է հրատարակչությունը:
Ամերիկյան զենիթային Patriot համակարգերը թուրքական կողմի խնդրանքով երկրի` Սիրիայի հետ սահմանակից հարավարեւելյան Այնթափի շրջանում տեղակայվել էին 2013 թվականին` սիրիական ավիացիայի մասնակցությամբ հնարավոր բախումներից թուրքական օդային տարածքը, ինչպես նաեւ իրանական հնարավոր հարվածից Հակաօդային պաշտպանության ալեհավաքները պաշտպանելու համար:
2015 թվականի վերջին Թուրքիայում համակարգերի գտնվելու մանդատը ավարտվում էր, եւ ավելի վաղ եւս ենթադրվում էր, որ դրանք պետք է դուրս բերվեն: Թուրքիայի պաշտանական անձինք համառում էին դրանց երկրում մնալու ժամեկտը երկարացնելու հարցում:
Սակայն, Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունների սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Դաշնությունը կարող է քննարկել Թուրքիայից զենիթային հրթիռային կայանքները դուրս բերելու նպատակահարմարության մասին հարցը:
2015 թվականի ամռանը Գերմանիան եւ Նիդերլանդները, որոնց Patriot կայանքները եւս տեղակյաված են Թուրքիայում, հայտարարել են այն մասին, որ դրանք դուրս կբերեն 2016 թվականին: