Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Հակոբյանը պատասխանում է Արմեն Աշոտյանի մեղադրանքներին

30 Նոյեմբեր, 2018 14:40
Հրաչյա Հակոբյանը պատասխանում է Արմեն Աշոտյանի մեղադրանքներին

«Ես տեղյակ չեմ երթուղային տաքսիի վրա փակցված իմ նախընտրական պաստառից, միգուցե ինչ-որ մեկը փորձել է արջի ծառայություն մատուցել»,- Shabat.am –ի հետ զրույցում ասաց «Իմ քալը» դաշինքի պատգամավորի թեկնածու, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը:

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է գտնել պաստառը փակցնողին և պատասխանատվության ենթարկել, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.

«Եթե դա օրենքի խախտում է և պատասխանատվության ենթարկելու կարիք կա, միանշանակ կփորձեմ գտնել, զգուշացնել, որ վերացնեն դա»:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը լուսանկար է հրապարակել, որում երևում է Հրաչյա Հակոբյանի նախընտրական պաստառը՝ երթուղային տաքսիի ետևի ապակուն փակցված: Աշոտյանը լուսանկարների գրառմանը կից ներկայացրել է ընտրական օրենսգրքի հոդվածներից մեկը, որի համաձայն վերոնշյալ երևույթը համարվում է ընտրախախտում:

 

Լրահոս

Դիտել ավելին