Կարևոր իրադարձություններ

Մայրապետյանի փաստաբանը ԶԼՄ-ներից է տեղեկացել, որ իրենց միջնորդությունը մերժվել է

22 Նոյեմբեր, 2018 17:52
Մայրապետյանի փաստաբանը ԶԼՄ-ներից է տեղեկացել, որ իրենց միջնորդությունը մերժվել է
 

Խոշոր գործարար, կաշառք վերցնելուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու միջնորդությունը դատախազությունը մերժել է:

Միջնորդությունը մերժելու պատճառների վերաբերյալ Shabat.am լրատվականը փորձեց մեկնաբանություն ստանալ Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանից, ով անդրադառնալով այս թեմային՝ նշեց.

 «Միջնորդությունը մերժելու  որոշումը դեռ չեմ ստացել: Ստանամ, նոր կհասկանամ, թե ինչու, ինչ հիմքով: Լրատվամիջոցներից եմ միայն տեղեկություն ստացել, որ մերժվել է միջնորդությունը»:

Խափանման միջոցը փոխելու այլ  միջնորդություն ,ըստ մեր զրուցակցի, դեռ ներկայացված չէ, թեև նշվում է , որ Սամվել Մայրապետյանը առողջական լուրջ խնդիրներ ունի:

 Նշենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանշներով (Կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

 

Լրահոս

Դիտել ավելին