Կարևոր իրադարձություններ

Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին․ պարզաբանում են «Հանրապետություն»-ից

21 Նոյեմբեր, 2018 14:15
Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին․ պարզաբանում են «Հանրապետություն»-ից

«Եթե Արտակ Զեյնալյանը պաշտոնապես չի հայտարարել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարական է տալու, ապա այդ մասին լուրերը կարելի համարել  ապատեղեկատվություն»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը:

Հարցին, թե եղե՞լ  են խմբակցությունում նման խոսակցություններ և այնուամենայնիվ հնարավոր է նման բան, Թեհմինա Վարդանյանն ասաց, որ նա չի կարող պատասխանել Արտակ Զեյնալյանի  փոխարեն, բայց նրա հետ նման թեմայով խոսակցություն չի եղել և, թե ինչ կլինի՝ ընտրության արդյունքները ցույց կտան:

Թեհմինա Վարդանյանը՝ խոսելով  «Հանրապետություն» խմբակցության հետագա գործունեությունից նշեց, որ իրենց կուսակցությունը լինելու է իշխանության փոխզսպող ուժը:

«Մենք հիմնական շեշտը դնելու ենք տնտեսության զարգացման և արտաքին քաղաքականության վրա: Մեր արտաքին քաղաքականության գիծը տարբերվում է պարոն Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունից»,- ընդգծեց Թեհմինա Վարդանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին