Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում

12 Նոյեմբեր, 2018 22:29
Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում

Նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Գրիգորի Գրիգորյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իր վարած Lexus մակնիշի 33 VՏ 680 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 60-ամյա Կարեն Մխիթարյանին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրմանատար Գարիկ Մարտիորսյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում ճանապարհային ոստիկանները, հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով՝ մահացել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին