Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

22 Հոկտեմբեր, 2018 21:40
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հոկտեմբերի 24-25-ը շրջանների զգալի մասում, 23-ին` հատկապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 7-9 աստիճանով։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 23-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև և թույլ անձրև։ Հոկտեմբերի 24-25-ը` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև: Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին