Կարևոր իրադարձություններ

Համաներման հարցը դռնփակ կքննարկվի

04 Հոկտեմբեր, 2018 11:47
Համաներման հարցը դռնփակ կքննարկվի

«Օրակարգում  է համաներում անցկացնելու մասին որոշման նախագիծը, որը մենք դռնփակ կքննարկենք» Այս մասին այսօր կառավարության նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգին անցնելուց առաջ , ավելացրեց, որ կարևոր որոշումներ պետք է կայացվեն:

Ըստ նրա՝ Ազգային ժողովը դռնփակ է դա քննարկելու հանձնաժողովում, և տրամաբանական չի լինի, որ կառավարությունը այն դռնբաց քննարկի:

Նա նաև նշեց, որ առաջարկելու են Ազգային ժողովին արտահերթ նիստ գումարել, ինչպես նաև օրակարգում ներառված է, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երկու օրը լինի ոչ աշխատանքային:

Ըստ օրակարգի՝ Կառավարությունն առաջարկում է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:

Ներկայացված նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
 

Լրահոս

Դիտել ավելին