Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ական խաղեր՝ Արմավիրի մարզում. «Ժամանակ»

21 Սեպտեմբեր, 2018 08:28
ԲՀԿ-ական խաղեր՝ Արմավիրի մարզում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է: Եղեգնուտցիները վարչապետից պահանջում էին վերականգնել իրենց համայնքի նախկին ղեկավարին, որը, նրանց պնդմամբ, պաշտոնից ազատվել է մարզպետ Գագիկ Միրիջանյանի ճնշման ներքո, քանի որ վերջինս ուզում է համայնքի ղեկավարի պաշտոնում ԲՀԿ-ականի տեսնել։

Եղեգնուտ համայնքում այս խնդիրն ի հայտ է եկել Միրիջանյանի նշանակումից անմիջապես հետո։ Նա, փաստորեն, ստիպեց համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին հրաժարականի դիմում գրել։ Մարգարյանը ճնշման տակ գրեց, բայց համայնքի ավագանին չընդունեց վերջինիս հրաժարականը։ Սակայն մարզպետն անդրդվելի մնաց և ավագանու կողմից գործող համայնքապետի հրաժարականը չընդունելու պարագայում նշանակեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որը նրա հովանավորյալն է, և համայնքի կնիքն էլ հանձնեց նրան։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Եղեգնուտ համայնքի ղեկավարի հետ կապված խնդրի հետևում կանգնած է նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Նա ևս աջակցում է նոր մարզպետին, որպեսզի համայնքի ղեկավար դառնա իրենց մարդը և անպայման լինի ԲՀԿ-ական»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին