Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ հրամանն էր հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգևատրել Երախտագիտության մեդալով. «Հրապարակ»

21 Սեպտեմբեր, 2018 08:15
Ո՞ւմ հրամանն էր հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգևատրել Երախտագիտության մեդալով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւատրված մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգեւատրման հրամանը, պարզվում  է, տվել է դեռ Սերժ Սարգսյանը՝ 2017թ․ սեպտեմբերի 7-ին։ «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յ․ Ջորկաեֆին (Ֆրանսիա) պարգեւատրել Երախտագիտության մեդալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»,- գրված է հրամանագրում։ Բայց կառավարության կայքում  Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը ներկայացնող հաղորդագրության մեջ բառացի գրված էր․ «Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգեւատրել է Երախտագիտության մեդալով»։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ Արթուր Վանեցյանը ժամանակավորապես է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը․ բանակցում են, որ Ջորկաեֆին հրավիրեն այդ պաշտոնին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին