Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին. «Հրապարակ»

21 Սեպտեմբեր, 2018 07:59
 ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին։

Առաջիկայում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ կդնի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումների նախագծերը, որոնցով կառաջարկվի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Գործող օրենքով պետականորեն ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի անվտանգությունը:

Մյուս փոփոխությամբ էլ առաջարկվում է արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին