Կարևոր իրադարձություններ

Ուրախ ենք, որ սևի և սպիտակի բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ. Փաշինյան

20 Սեպտեմբեր, 2018 00:25
Ուրախ ենք, որ սևի և սպիտակի բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ. Փաշինյան

«Մեզ մեղադրում են, որ հետևելով Հայկ Մարությանի օրինակին, սևի և սպիտակի բանաձևն առաջ է քաշվել, որը հանգամանքների բերումով դարձավ որոշակի քաղաքական կարգախոս: Ես  ուզում եմ այս հարցում էլ  լինել կատարյալ անկեղծ, որովհետև, իմ կարծիքով, իրականում ինչի՞ց է ծագել այդ ամբողջ բարդությունը՝ քանի որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների դաշինք և ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես են գալիս որպես մի ուժ, որը պաշտպանել է հեղափոխությանը, ընդհուպ հեղափոխություն արել:

Հայաստանում հեղափոխությունն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել: Իրականում այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերն անորոշ վիճակում են եղել, մեզանից շատերը բանտերում են եղել: Հեղափոխությունը տեղի ունեցել, երբ Արշակունյաց պողոտան լի էր ժողովրդով, և որի ծայրը չի երևում, երբ ժողովուրդն, ըստ էությանայդ պրոցեսը քաղաքական առաջնորդություն չի ունեցել:

Բայց արդարացի է այն, որ եթե նույնիսկ սև սպիտակի հեղափոխականների և ոչ հեղափոխակաների բաժանենք շատ քաղաքական ուժեր իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից, որովհետև այն ժամանակ, երբ մենք  ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն անի այն, ինչ ուզում է, քաղաքական ուժերը անտարբեր էին դրա նկատմամբ:Նարնք Սերժ Սարգսյանի հետ ապագան էին քննարկում՝ ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն», ասաց վարչապետը:

Այնուամենայնիվ, այս ընտրարշավի ընթացքում այդ նույն մարդիկ կրկին աշխատում էին վերակենդանացնել Հանրապետականի մեռյալ ընտրակեղծարարական համակարգը:Եվ երբ մենք տեսանք, որ էս մարդիկ բեմերից հեղափոխության անունն են տալիս, իմ անունն են տալիս, ասում են մենք մի թիմ ենք, հետո գնում, բակերում սկսում հանրապետական ընտրակեղծարարների հետ բանակցել, թե ինչ կարող են անել մեզ համար մենք  ասացինք, որ այսպես այլևս շարունակել չի կարելի: Եվ եթե սևից,  սպիտակից մեկը դժգհում է՝ առաջին հերթին մենք ենք դժգոհում, որովհետև դուք եք ձեր քայլերով՝ ձեզ դրել մի դաշտում, երբ ուզում էիք վերակենդանացնել մեռյալ քաղաքական համակարգը:»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ընտրակաշառքի մեռյալ համակարգը վերակենդանացնելու բոլոր փորձերը ձախողված են: «Երբ քաղաքական պրոցեսին մասնակցող ուժերը հասկացան դա՝ սկսեցին ընտրարշավ անել, հասկացան, որ պետք է խոսեն ոչ թե հանրապետականների, այլ ժողովրդի հետ: Ուրախ ենք, որ սևի և սպիտակի բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ, ոչ թե ժողովրդին կանչել ընտրական շտաբների դիմաց հերթ կանգնելու, այլ գնալ նրա հետ խոսելու, որովհետև հասկացել են, որ միայն նա է որոշելու ընտրությունների արդյունքները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով ժողովրդին՝ վարչապետն ասաց, որ նրա տված ոչ մի քվեն չի կորսվելու:

 

Լրահոս

Դիտել ավելին