Կարևոր իրադարձություններ

Չինարին այսօր գնդակոծվել է, գյուղում վնասներ կան. ադրբեջանական կրակին պատասխան է տրվել

15 Սեպտեմբեր, 2018 00:06
Չինարին այսօր գնդակոծվել է, գյուղում վնասներ կան. ադրբեջանական կրակին պատասխան է տրվել

Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանից Aravot.am-ը տեղեկացել է, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8-ն անց 30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:

Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ տանիքը: Գնդակները դիպել են նաեւ գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:

Ս. Սաղոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին