Կարևոր իրադարձություններ

ԱԺ–ն կողմ քվեարկեց հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու և այլ փաստերով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը

13 Սեպտեմբեր, 2018 13:41
ԱԺ–ն կողմ քվեարկեց հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու և այլ փաստերով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը

47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ քննիչ հանձնաժողով ստեղծելու  որոշումն ընդունվեց:

Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, թե իրեն չեն ներկայացրել՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում՝ նշելով, որ խմբակցություններն իրենք կհնչեցնեն անունները:

 
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին