Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» սկսել է քարոզարշավը էրեբունի վարչական շրջանից

10 Սեպտեմբեր, 2018 12:24
 «Իմ քայլը» սկսել է քարոզարշավը էրեբունի վարչական շրջանից

12 քաղաքական ուժեր այսօր՝ սեպտեմբերի 10-ից, սկսել են քարոզարշավ իրականացնել։ «Իմ քայլը» դաշինքի  քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն  12 օր շարունակ կքայլի Երևանի 12 վարչական շրջաներով, յուրաքանչյուր օր քարոզարշավ իրականացնելով մեկ վարչական շրջանում։ 

Հայկ Մարությանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 23-ի ընտրությունները լինելու են աննախադեպ, քանի որ կլինեն արդար և թափանցիկ ընտրություններ։ Խոսելով հնարավոր կաշառք բաժանելու մասին, Մարությանն ասաց, որ թավշյա հեղափոխությունից հետո չեն գտնվի նման մարդիկ, և միևնույն ժամանակ զգուշացրեց՝  թե՛ կաշառք տվողը, և՛ թե վերցնողը,  պատժվելու են իրավապահ մարմիների կողմից։ 

Նշենք, որ այսօր քարոզարշավի շրջանակում առաջին հանրահավաքը կլինի Էրեբունի վարչական շրջանում, որին ներկա կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին