2018 թ. հոկտեմբերի մեկից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կարող է հասնել 150 հազար դրամի: Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացվել ավելի վաղ, սակայն դրա ձգձգման պատճառը ընթացակարգերն են.
«Սա կլինի մեսիջ՝ ուղղված քաղաքացուն, որ երկրորդ երեխան ռազմավարական նշանակություն ունի: Այո, երրորդ երեխան լուծում է ժողովրդագրական աճի խնդիր, իսկ երկրորդը՝ չնվազելու խնդիր, հետևաբար, եթե քաղաքացին չունի երկրորդ երեխան, երրորդի մասին խոսելը տեղին չէ: Պետությունը փաստորեն հավասարեցրել է առաջին և երկրորդ երեխայի կարևորությունը, այնինչ երկրորդ երեխայի ծնունդը ունի ռազմավարական նշանակություն: Մենք հետընթաց ենք ունենալու, եթե մեր ընտանիքներում երկրորդ երեխան չծնվի: Մենք մեր նախաձեռնության միջոցով այդ հաղորդագրությունն ենք հղել բնակչությանը»,- ասաց նախարարը։