Կարևոր իրադարձություններ

Մոուրինյո. Դարմիանը լավ ֆուտբոլիստ է, նա չի հեռանա

17 Օգոստոս, 2018 23:55
Մոուրինյո. Դարմիանը լավ ֆուտբոլիստ է, նա չի հեռանա

Իտալացի պաշտպան Մատեո Դարմիանն առաջիկայում չի հեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Չեմ կարծում, որ Դարմիանը կլքի թիմը: Նա բացասական հույզեր չունի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Մատեոն ցանկանում էր հեռանալ թիմից, եւ ղեկավարությունը պատրաստ էր նրան բաց թողնել: Հիմա պարզ է, որ նա կմնա, ինչը գերազանց նորություն է ինձ համար: Դարմիանը լավ ֆուտբոլիստ է, որը կարող է օգուտ բերել տարբեր դիրքերում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր Թուրինի «Յուվենտուսը», որը պատրաստ էր Դարմիանի համար վճարել 20 միլիոն եվրո:

 

Լրահոս

Դիտել ավելին