Կարևոր իրադարձություններ

Երևանի կենդանաբանական այգում վերսկսում են հիպոթերապիայի պարապմունքները

09 Օգոստոս, 2018 17:11
Երևանի կենդանաբանական այգում վերսկսում են հիպոթերապիայի պարապմունքները

Իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները՝ կենդանաբանական այգին հանձնառություն ունի նաև օգնել առողջական պրոբլեմներ ունեցող երեխաներին:

Ինչպես  տեղեկացրին Երևանի ենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, կենդանաբանական այգում գործող ձիարշավարանում նախորդ տարիներին կազմակերպվել են հիպոթերապիայի անվճար սեանսներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Այժմ էլ այդ ավանդույթը շարունակվում է և Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է գրանցվելու: Հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կոնտակտը (հեռախոսահամար, մասնագիտական գործունեության հասցե):

Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Երևանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժին: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 98 85-70-92 կամ գրել [email protected] էլ. փոստին: Խիստ հազվադեպ պարագայում, կախված առկա ֆիզիկական խնդրի բարդությունից, Կենդանաբանական այգու մասնագետը կարող է մերժել հայտը՝ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին