Կարևոր իրադարձություններ

Վթար Մյասնիկյան պողոտայում. մեքենան բախվել է սյանը

09 Օգոստոս, 2018 10:04
Վթար Մյասնիկյան պողոտայում. մեքենան բախվել է սյանը

Օգոստոսի 9-ին, ժամը 06:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Գ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, այնուհետև էլ. սյանը: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին