Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    558
    566

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ների և ՀԿ-ների համար կկազմակերպվեն բնապահպանական խնդիրների հանրային իրազեկման արշավներ կազմակերպելու դասընթացներ

07 Օգոստոս, 2018 12:38
ԶԼՄ-ների և ՀԿ-ների համար կկազմակերպվեն բնապահպանական խնդիրների հանրային իրազեկման արշավներ կազմակերպելու դասընթացներ

Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող ՄԱԶԾ-ԳէՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում օգոստոսի 7-10-ը ԶԼՄ-ների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների համար կկազմակերպվի բնապահպանական հաղորդակցության քառօրյա դասընթաց։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում և Դիլիջանում անցկացվող միջոցառումներին կմասնակցեն հանրապետական և մարզային 16 լրատվամիջոցի  և 8 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։

Բնապահպանության նախարարության, միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների աշխատակիցները, ոլորտի մասնագետներն ու փորձագետները դասընթացի մասնակիցներին կներկայացնեն բնապահպանական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերը, բնապահպանական տեղեկատվության առանձնահատկությունները, ինչպես նաև կմատուցեն շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ կազմակերպելու գործնական հմտություններ։ Դասընթացն իրականացվելու է մի քանի փուլով։ Երկրորդ փուլում ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչները Հանրապետության տարածքում կիրականացնեն իրազեկման միջոցառումներ, իսկ սեպտեմբերին նախատեսված ավարտական փուլում կամփոփվեն անցկացված արշավների արդյունքները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին