Կարևոր իրադարձություններ

Անգեղակոթ գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

05 Օգոստոս, 2018 13:40
Անգեղակոթ գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 23:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Լ. Ա., ծնված 1970 թ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդները և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1993 թ.), տեղափոխվել են Աղիտուի հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Ա.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին