Կարևոր իրադարձություններ

Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված լուծումներ կան. Մանե Թանդիլյան

18 Հուլիս, 2018 16:57
Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված լուծումներ կան. Մանե Թանդիլյան

Այսօր լրագրողների հետ զրույցում  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրին ասաց.«Լուծումները կան, տրված են, մնում է որոշակի համաձայնության գալ, և վերջնական տեսքով նախագիծը դնենք հանրային քննարկման: Ես սկզբունքները բացահայտել եմ, և հենց այդ մասին են լուծումները, որոնք կհրապարակենք, երբ նախագծին կտրվի օրենքի տեսք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Դաշնակցության ներկայացրած առաջարկներին, Մանե Թանդիլյանն ասաց, որ վաղուց է ծանոթ այդ տեսակետին:

«Ես  այդ հայեցակարգով աշխատել եմ Արծվիկ Մինասյանի հետ, և հիմա գտնում ենք ընդհանուր հնարավոր լուծումներ»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին