Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում բացահայտումների սպասեք Էներգետիկայի եւ Սփյուռքի նախարարություններում․ Դավիթ Սանասարյան

10 Հուլիս, 2018 13:25
Առաջիկայում բացահայտումների սպասեք Էներգետիկայի եւ Սփյուռքի նախարարություններում․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայությունը, վերահսկողությունից զատ իրականցնում է կանխարգելիչ գործառույթ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառույցի պետ Դավիթ Սանասարյանը։

«Արդեն շատերը, ովքեր նախկինում այս կամ այն չարաշահումն արել են, հիմա չեն անի, որովհետեւ գիտեն՝ այդ թվում Պետական վերահսկողական ծառայությունը կայցելի իրենց»,- ասաց նա։

Հարցին՝ առաջիկայում որտե՞ղ սպասեն բացահայտումների, Դավիթ Սանասարյանը պատասխանեց․ «Առաջիկայում սպասեք քաղաքապետարաններում, Էներգետիկայի եւ Սփյուռքի նախարարություններում։

Մենք քնած չենք, մեր գործը անում ենք։ Այսօր, օրինակ, դատախազություն եմ ուղարկելու ԲԵՑ–ի հետ կապված մի գողության դեպք, որը նախաձեռնեցինք եւ գտանք գողացված տրանսֆորմատոր, մեծ արժողությամբ՝ միլիոնների մասին է խոսքը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին