Կարևոր իրադարձություններ

Միկրոավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

22 Հունիս, 2018 16:50
Միկրոավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

Հունիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գեղամ Վ.-ին: Նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 20.000 դրամ, բանկային քարտ և այցեքարտեր: Գեղամ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.20-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի պայուսակից: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժողը 1959 թ. ծնված Մարիամ Ա.-ն է: Կատարվում է քննություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին