Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Բացի «տուշոնկաներից ու սգուշչոնկաներից» ուրիշ ի՞նչ «ուտելու» հոդվածներ են աշխատել բանակում. «Հրապարակ»

20 Հունիս, 2018 08:30
Բացի «տուշոնկաներից ու սգուշչոնկաներից» ուրիշ ի՞նչ «ուտելու» հոդվածներ են աշխատել բանակում. «Հրապարակ»

«Հրապարակ»  օրաթերթը գրում է «Գեներալ Մանվելի շուրջ ծագած աղմուկը դեռեւս չի հանդարտվել։ Մեր զգացմունքային ու բանակի հետ կապված ամեն ինչը սրտին շատ մոտ ընդունող, զինվորի վրա դողացող ազգը շատ ծանր տարավ իր հերոսի արարքը, ում տարիներ շարունակ հավատացել էր, սիրել, մեծարել՝ անկախ նրա գործած վայրագություններից եւ մամուլի բյուր հրապարակումներից, որոնցից ակնհայտ էր, որ նա բոլորովին էլ հերոս չէ՝ բառի դասական իմաստով, եւ պատերազմում կռվելն ու հող գրավելը պատճառ չեն, որ մարդն անկառավարելի դառնա ու հանցագործություններ կատարի։ Այնքան էմոցիոնալ ու ոչ ադեկվատ էին հանրային արձագանքները, որ հատուկենտ ողջամիտ գնահատականներն ու հարցադրումները մղվեցին երկրորդ պլան։ Մինչդեռ բազում հարցեր պետք է հնչեին եւ պատասխաններ պահանջվեին ոչ միայն ամառանոցներում խուզարկություններ իրականացնող ԱԱԾ-ից, այլեւ, առհասարակ՝ իրավապահներից, իշխանավորներից, բանակի ներկա ու նախկին ղեկավարներից։ Պետք է հասկանայինք՝ ինչպե՞ս կարող էին բանակի համար նախատեսված շտապօգնության մեքենան եւ ամենագնացը հայտնվել մասնավոր անձի տնօրինության տակ, ովքե՞ր են մասնակից այս հանցագործությանը՝ մատակարարից, տեղափոխողից մինչեւ իմացող-չհայտնողներ։ Է՞լ ում են հասել բանակի սնունդն ու պիտույքները։ Հնարավո՞ր է այսօր խուզարկություններ կատարվեն բանակի կորպուսների, զորամասերի հրամանատարների, ասենք՝ ԶՈՒ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի տանն ու ամառանոցում, եւ նույն պատկերը բացահայտվի։ Բացի «տուշոնկաներից ու սգուշչոնկաներից» ուրիշ ի՞նչ «ուտելու» հոդվածներ են աշխատել բանակում, որքանո՞վ է «ուտելու» պրոցեսին մասնակից կամ դրանից տեղյակ եղել պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ մասնավորապես՝ նախարարի նախկին առաջին տեղակալ, այժմ՝ նախարար Դավիթ Տոնոյանը»  ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին