Կարևոր իրադարձություններ

Արգենտինացի սենատորի կնոջն ու որդուն մահացած են հայտնաբերել

18 Հունիս, 2018 20:52
Արգենտինացի սենատորի կնոջն ու որդուն մահացած են հայտնաբերել

Արգենտինացի սենատոր Լուիս Նայդենոֆի կինն ու որդին մահացած են հայտնաբերվել Ֆորմոսա քաղաքում գտնվող իրենց տանը: Այս մասին հայտնում է Nacion պորտալը:

  Նախնական տվյալների համաձայն՝ սենատորի ընտանիքը կարող էր մահանալ ածխածնի երկօքսիդից: Այժմ իրականացվում է հետաքննություն:  Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ գիշեր Նայդենոֆի դուստրը տանի չի եղել, ահա թե ինչու նա ողջ է մնացել: Մահացածների դիակները հայտնաբերել է առավոտյան եկած մաքրուհին: 

Նշվում է, որ սենատորը նույնպես տանը չի եղել, քանի որ հանգստյան օրերին մեկնել է ուրիշ քաղաք՝ իր ծնողների մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին