Կարևոր իրադարձություններ

«Մեսսին չխփեց 11 մետրանոցը, որովհետև Արգենտինան հրաժարվեց մեզ հետ կայանալիք խաղից». Իսրայելի պաշտպանության նախարար

17 Հունիս, 2018 16:20
«Մեսսին չխփեց 11 մետրանոցը, որովհետև Արգենտինան հրաժարվեց մեզ հետ կայանալիք խաղից». Իսրայելի պաշտպանության նախարար

Ահա թե ինչու:

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը գտնում է, որ Լիոնել Մեսսին չիրացրեց 11 մետրանոցը Իսլանդիայի դեմ խաղում Իսրայելի և Արգենտինայի հավաքականների միջև ընկերական խաղի չեղարկման պատճառով:

«Իսլանդիայի դեմ Արգենտինայի խաղում մենք տեսանք, թե որքան էր Մեսսիին անհրաժեշտ Իսրայելի դեմ ընկերական հանդիպումը»,- Լիբերմանին է մեջբերում The Times of Israel-ը:

Արգենտինան չեղարկեց Իսրայելի դեմ խաղը, որը պետք է կայանար հունիսի 9-ին, Լեոյի նկատմամբ պաղեստինցիների կողմից սպառնալիքների պատճառով:

Մեսսին չի իրացրել վերջին յոթ 11 մետրանոցներից չորսը:

 

Լրահոս

Դիտել ավելին