Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան Օբամայի օգնականներին ոսկերչական զարդերով լի ճամպրուկներ է նվիրել

05 Հունիս, 2018 20:50
Սաուդյան Արաբիան Օբամայի օգնականներին ոսկերչական զարդերով լի ճամպրուկներ է նվիրել

Սաուդյան Արաբիայի կառավարությունն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնականներին թանկարժեք ոսկերչական զարդերով լի մի քանի ճամպրուկ է նվիրել, ինչի մասին պատմել է Օբամայի նախկին խորհրդական Բեն Ռոդեսը:

Ինչպես նշում է The Guardian–ը՝ Ռոդեսի նոր գրքին հղումով, զարդերն ունեցել են տասնյակ հազարավոր դոլարների արժողություն:

«Աշխարհն այնպես, ինչպես որ կա» վերտառությամբ գրքում հեղինակը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել 2009թ. հունիսին. սաուդյան իշխանություններն ամերիկյան պատվիրակությանը տեղավորել են թագավորական ընտանիքին պատկանող  շքեղ առանձնատներում:

«Երբ բացեցի սենյակիս դուռը, տեսա ահռելի ճամպրուկ. ներսում զարդեր էին»,- վերհիշել է Ռոդեսը՝ խոստովանելով, որ սկզբում մտածել էր, թե դա կաշառք է: Ավելի ուշ նա տեղեկացել է, որ պատվիրակության յուրաքանչյուր անդամ նման ճամպրուկ է ստացել:


Ընդհանուր առմամբ, 13 ամերիկացի քաղաքական գործչի տրվել էր 5.500-9.000 դոլար արժողությամբ զարդերի հավաքածու:

Ինչ վերաբերում է նախկին առաջին տիկին Միշել Օբամային, ապա նա միապետ Աբդուլլահից նվեր էր ստացել 132.000 դոլարանոց ադամանդյա մանյակ, ականջօղեր, մատանի ու ապարանջան:

 

Լրահոս

Դիտել ավելին