Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի զինծառայողների դաստակներում առողջության մասին տեղեկություններ հավաքող հաղորդիչներ կտեղադրեն

26 Մայիս, 2018 10:47
Ամերիկացի զինծառայողների դաստակներում առողջության մասին տեղեկություններ հավաքող հաղորդիչներ կտեղադրեն

Ամերիկացի գիտնականները բժշկական համակարգ են մշակել, որն ընդհանուր կենտրոնին զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկություն կհաղորդի։ Այս մասին գրում է Popular Mechanics-ը։

Նախատեսվում է, որ հաղորդիչը (չիփը) կտեղադրվի զինծառայողների դաստակում։ Այն տվյալներ կհավաքի արյան մեջ շաքարի պարունակության, թթվածնի մասին, ինչպես նաև քնի որակի վերաբերյալ։

«Մենք մշտապես կվերահսկենք մեր զինծառայողների առողջությունը և որևէ հիվանդության զարգացման մասին կիմնանաք դրա վաղ փուլում»,-ասել է գեներալ-լեյտենանտ Նադիա Ուեսթը։

Զինծառայողների առողջության մասին ստացած տեղեկությունը կարելի է օգտագործել ռազմական գործողության նախապատրաստվելիս։ Բացի այդ, վիրաբույժները կարող են հեռակա, մարտի դաշտից դուրս զինծառայողներին հուշել՝ ինչ անել վիրավորվելու դեպքում։ Մարտի դաշտում մահացությունների 25 տոկոսի պատճառն արյունահոսությունն է, որը զինվորները կարող են դադարեցնել։

 

Լրահոս

Դիտել ավելին