Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կոալիցիա կձևավորի Իրանի կառավարությանը դիմակայելու համար. Հեզեր Նաուերթ

18 Մայիս, 2018 11:16
ԱՄՆ-ն կոալիցիա կձևավորի Իրանի կառավարությանը դիմակայելու համար. Հեզեր Նաուերթ

ԱՄՆ-ն մտադիր է կոալիցիա ձեւավորել Իրանի կառավարության գործունեությանը դիմակայելու համար, որը Վաշինգտոնում գնահատում են ապակայունացնող: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ:

«ԱՄՆ-ն համառորեն աշխատելու է, որպեսզի բազմաթիվ երկրների մասնակցությամբ ձեւավորեն կոալիցիա, ոչ ԻՊ-ի դեմ գործող կոալիցիայի օրինակով, նպատակ ունենալով իրանական ռեժիմի գործողությունները դիտարկել ոչ միայն իրանական գործարքի ոսպնյակով, այլ նրա բոլոր ապակայունացնող գործողությունների ոսպնյակի միջով»,- նշել է նա:

Նաուերթը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ խոսքը վերաբերում է ոչ թե «հակաիրանական կոալիցիայի» ձեւավորմանը, այլ մի միավորման, որն ուղղված կլինի «իրանական ռեժիմի ու նրա գործողությունների դեմ, այլ ոչ թե Իրանի ժողովրդի դեմ»:

Հարցին, թե որ պետություններն են արդեն համաձայնել մտնել այդ միավորում, նա չի պատասխանել:
 
 

Լրահոս

Դիտել ավելին