ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Արմեն Սարգսյանը: Րոպեներ անց կայքը հեռացրեց այդ լուրը:
168.am-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
Ի պատասխան նա ասաց, որ նախագահի պաշտոնական կայքն այս պահին գտնվում է անվտանգության հետ կապված տեխնիկական աշխատանքների փուլում, ուստի տեղի է ունեցել թյուրիմացություն: