Կարևոր իրադարձություններ

Նման բան եմ ասել` հայ ժողովրդի հանդեպ տածած համակրանքից ելնելով. Լեոնտևը՝ իր աղմկահարույց հայտարարությունների մասին

09 Մայիս, 2018 10:46
Նման բան եմ ասել` հայ ժողովրդի հանդեպ տածած համակրանքից ելնելով. Լեոնտևը՝ իր աղմկահարույց հայտարարությունների մասին

Հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևը НСН-ին տված հարցազրույցում մեկնաբանել է օրեր առաջ «Комсомольская правда»-ի  եթերում իր արած աղմկահարույց հայտարարություններն ու դրա հետևանքով առաջացած աղմուկը։ 
Ավելի վաղ Լեոնտևը հայտարարել էր, որ  Հայաստանը միշտ էլ ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, ինչպես նաև  քննադատել է ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։

«Ես ասել եմ իմ տեսանկյունից բոլորովին օբյեկտիվ բաներ։ Եթե ինչ-որ մեկը նեղանում է ճշմարտությունից՝ ես հո դիվանագետ չեմ կամ պաշտոնատար անձ։ Դա իմ տեսակետն է, որն օրիգինալ չէ և, ի դեպ, հանդիսանում է Հայաստանի հետ կապ ունեցող մեծ թվով մարդկանց տեսակետը, այդ թվում՝ հայ քաղաքական գործիչների։ Եթե ինչ-որ մեկն այն համարում է քաղաքականապես ոչ պատշաճ՝ ես չեմ էլ հավակնում լինել այդպիսին այս ժանրում», - ասել է ռուս փորձագետը:

Բացի այդ, Լեոնտևի կարծիքով, հայ հասարակության զգալի մասն այժմ գտնվում է ծայրահեղ գրգռված վիճակում, ինչը նպաստում է անադեկվատությանը։

«Իմ արտահայտությունների հետ կապված այս ամբողջ պատմությունը, այն ամենը, ինչ դրա շուրջ կատարվում է՝ խոսում է բավականին մեծ թվով մարդկանց ոչ ադեկվատ հոգեվիճակի մասին։ Եվ եթե նրանց վիճակն այդպիսին է Մոսկվայում (նկատի ունի Ռուսաստանի հայ համայնքին), ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում են նրանք Երևանում։ Դրանից ոչ մի լավ բան չի ստացվի», - հայտարարել է Լեոնտևը՝ պնդելով, որ նման կարծիք է հայտնել «հայ ժողովրդի հանդեպ տածած համակրանքից ելնելով»։

«Ես խոսել եմ այդ մասին, քանի որ համակրանք և հարգանք եմ տածում հայ ժողովրդի ու Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հանդեպ։ Եթե նրանք լինեին օտար, կողմնակի անձինք՝ անիմաստ կլիներ խոսել», - հավելել է նա։

Լեոնտևը նաև հրաժարվել է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու մասին լուրը՝ միևնույն ժամանակ նշելով, որ շարունակում է տեսնել Հայաստանում կործանարար գործընթացներ, որոնք դեռ իրենց սկզբնական փուլում են գտնվում։ 

 




 

Լրահոս

Դիտել ավելին