Կարևոր իրադարձություններ

1 միլիոն դրամանոց «BMW X5»-ն ու 800 հազար դրամանոց «MERCEDES–BENZ»-ը քննիչի հայտարարագրում. «Փաստ»

08 Մայիս, 2018 09:37
1 միլիոն դրամանոց «BMW X5»-ն ու 800 հազար դրամանոց «MERCEDES–BENZ»-ը քննիչի հայտարարագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Շահեն Իկիլիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Իկիլիկյանը հայտարարագրել է 6 միլիոն 484 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 4 միլիոն 734 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 750 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր:

Ըստ հայտարարագրի՝ Իկիլիկյանը նախորդ տարի 1 միլիոն դրամով գնել է «BMW X5 3.5» մակնիշի ավտոմեքենա, միեւնույն ժամանակ 800 հազար դրամով վաճառել «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան: Հետաքրքիր է, թե այսպիսի մատչելի մեքենաները որտեղից է նա գտել:

Նշենք նաեւ, որ պաշտոնյա է նաեւ Իկիլիկյանի հայրը՝ Վարդան Իկիլիկյանը, ով զբաղեցնում է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին