Կարևոր իրադարձություններ

Եթե անհրաժեշտ լինի՝ պատրաստ եմ կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Independent-ին

05 Մայիս, 2018 12:45
Եթե անհրաժեշտ լինի՝ պատրաստ եմ կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Independent-ին

Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են: Այս մասին բրիտանական Independent-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

Independent-ը նշում է, որ Հայաստանում 2018 թվականին խորհրդարանական կառավարման անցնելուց հետո Արմեն Սարգսյանի ղեկավարած նախագահի գրասենյակը ըստ էության ոչ քաղաքական բնույթ ուներ: Սակայն Հայաստանում սկսված զարգացումների ժամանակ նախագահն անսպասելիորեն հայտնվեց կենտրոնական կետում՝ դառնալով կարևոր միջնորդ:

«Բարդ աշխատանք էր կողմերին մեկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` գնացի դեպի ամբոխը: Անհնարին էր անել աշխատանքը պարզապես գրասենյակում նստելով: Սարգսյանն ասում է, որ «ֆանտաստիկ» փորձառություն ունեցավ հրապարակում և ցուցարարների առաջնորդի հետ իր հարաբերությունները որակեց որպես «կառուցողական»,- գրում է պարբերականը:

«Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ նորից ներգրավվել, եթե իրերը սխալ ուղով ընթանան: Պատրաստ եմ կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է ՀՀ նախագահը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին