Կարևոր իրադարձություններ

Փրկարարները անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Առինջում հայտնաբերված օձերին

03 Մայիս, 2018 22:58
Փրկարարները անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Առինջում հայտնաբերված օձերին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 3-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ «Ին Դրայվ» ավտոտեխսպասարկման կետում կայանած ավտոմեքենայի տակ օձ է նկատվել. բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության (ՓԾ) հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները թիվ 46/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում կայանած «Mercedes J60» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մայիսի 3-ին, ժամը 16:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր 47-րդ փողոցի թիվ 4 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի մեջ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 

Մայիսի 3-ին, ժամը 11:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 14-րդ փողոցի տներից մեկի պատի ճեղքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մայիսի 3-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող թիվ 7 մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին