Կարևոր իրադարձություններ

Նիգերիայում «երեխաների ֆաբրիկայից» տղաներին և աղջիկներին փրկել են ստրկությունից և մարմնավաճառությունից

26 Ապրիլ, 2018 19:43
Նիգերիայում «երեխաների ֆաբրիկայից» տղաներին և աղջիկներին փրկել են ստրկությունից և մարմնավաճառությունից

Նիգերիայի ամենախոշոր քաղաքում՝ Լագոսում, փրկել են ավելի քան 100 երեխայի, որոնց մտադիր էին օգտագործել որպես ստրուկներ կամ մարմնավաճառներ: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Իրավապահ մարմինները ստուգայց են կատարել «երեխաների ֆաբրիկայում» և երկու անօրինական մանկատներում: Հաջողվել է փրկել ընդհանուր առմամբ 100 աղջկա և 62 տղայի: Այս մասին հայտնել է Լագոսում երիտասարդության և նահանգում սոցիալական զարգացման հարցերով լիազոր Ագբուլա Դաբիրին (Agboola Dabiri): Նրա խոսքով՝ նրանցից ոմանք ենթարկվել են սեքսուալ բռնության, սակայն այժմ նրանք բոլորը տեղավորվել են պետական հաստատություններում և գտնվում են պաշտպանության տակ:

Նշվում է, որ այդպիսի «երեխաների ֆաբրիկաները» Նիգերիայում հազվադեպ չեն: Դրանում գտնվող անչափահասներին վաճառում են որդեգրման, ստրկության նպատակով, ուղարկում են Եվրոպա՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար, կամ նույնիսկ սպանում են տարբեր ծիսակատարություններ անցկացնելիս: Երեխաները նման հաստատություններ են ընկնում տարբեր միջոցներով:

 

Լրահոս

Դիտել ավելին