Կարևոր իրադարձություններ

Հայաստանի Մ16 հավաքականը 11 մետրանոցներով պարտվեց Սան Մարինոյին

20 Ապրիլ, 2018 21:47
Հայաստանի Մ16 հավաքականը 11 մետրանոցներով պարտվեց Սան Մարինոյին

Ապրիլի 20-ին Սան Մարինոյում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: Տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականը հանդիպեց տանտերերի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ հետխաղային 11 մետրանոցներով հաղթանակ տոնեցին Սան Մարինոյի ֆուտբոլիստները 5:4 հաշվով:

Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Կարեն Նալբանդյանը:

Հայաստանի Մ16 հավաքականը խաղադաշտ դուրս եկավ հետևյալ կազմով՝

12. Սերգեյ Միքայելյան, 2. Ստյոպա Մկրտչյան, 3. Արսեն Գալստյան, 6. Արթուր Մելիքյան, 8. Կարեն Նալբանդյան, 9. Դենիս Իսմաելի, 13. Գևորգ Արաբյան, 15. Լևոն Դարբինյան, 18. Ռոբերտ Բաղրամյան, 19. Վազգեն Սարիբեկյան, 23. Դարոն Իսկենդերյան

 

Լրահոս

Դիտել ավելին