Կարևոր իրադարձություններ

Երևանում բախումների հետևանքով հոսպիտալացվել է 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան

16 Ապրիլ, 2018 18:12
Երևանում բախումների հետևանքով հոսպիտալացվել է 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից: 

Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ 

Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։

Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ 

Հաղորդագրության պատրաստման պահին տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

 

Լրահոս

Դիտել ավելին