Կարևոր իրադարձություններ

Թբիլիսին կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող օդանավակայան. Ղարիբաշվիլի

14 Հոկտեմբեր, 2015 22:19
Թբիլիսին կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող օդանավակայան. Ղարիբաշվիլի

Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մեկնարկել են թռիչքուղու ու ճանապարհների վերակառուցման աշխատանքները։ Այդ աշխատանքներին տեղում ծանոթացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Այդ մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվելու են 2016 թվականի հունիսին։ Դրանք գնահատվում են 30 միլիոն դոլար։ Ղարիբաշվիլին հայտարարել է. «Կարևոր է, որ մեր օդանավակայանն ավելի հետաքրքիր լինի մյուս ավիաընկերությունների համար։ Այս տարի հատուկ աճել է ուղևորահոսքը, մենք հասել ենք ռեկորդային ցուցանիշի։

Սեպտեմբերին ուղևորահոսքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 25 տոկոսով։ Վերանորոգման աշխատանքներից հետո էլ ավելի կաճի մեր օդանավակայանի հանդեպ հետաքրքրությունը։ Վստահ եմ, որ այն կհամապատասխանի միջազգային ստանդարտներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին