Կարևոր իրադարձություններ

Բավարիան Ռեալից կգնի Խամեսի տրանսֆերը

02 Ապրիլ, 2018 13:30
Բավարիան Ռեալից կգնի Խամեսի տրանսֆերը

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում», կդառնա մյունխենյան ակումբի ֆուտբոլիստ, հայտնում է «Marca»-ն:

Մյունխենցիները մադրիդյան ակումբի ղեկավարությանը հայտնել են, որ կօգտվեն 26-ամյա կոլումբացուն` 42 մլն եվրոյի դիմաց գնելու հնարավորությունից:

Անձամբ ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը: «Բավարիան», հիշեցնենք, անցած ամառ երկու մրցաշրջանով վարձակալել է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստին «Ռեալից»` 13 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Խամեսը Բունդեսլիգայում անցկացրած 18 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին