Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ` Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ

21 Մարտ, 2018 17:19
Նոր մանրամասներ` Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ

Մարտի 21-ին, ժամը  14:40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Արտենի 22 կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (տվյալները ճշտվում են):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին