Կարևոր իրադարձություններ

8 հիվանդություն, որոնք կապված չեն ծնողի անուշադրության հետ

14 Հոկտեմբեր, 2015 20:54
8 հիվանդություն, որոնք կապված չեն ծնողի անուշադրության հետ

Հաճախ ուշադիր ու հոգատար ծնողները մի շարք առողջական խնդիրներ կապում են երեխայի նկատմամբ իրենց իսկ անուշադրության հետ: Սակայն իրականությունը հաճախ ավելի վատն է, քան կարող եք պատկերացնել: Մի շարք հիվանդություններ ուղեկցվում են երեխայի մոտ սթրեսներով, ինչի հետևանքով ծնողները կարծում են, որ բավականաչափ զգոն ու ուշադիր չեն իրենց երեխաների նկատմամբ: Բժշկական լեզվով ասած նրանց մոտ ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության նախանշաններ են: Ինչպես երեխայի պասիվությունն ու ինքնամփոփությունը, այնպես էլ հիպերակտիվությունը կարող են հուշել երեխայի մոտ մի շարք հիվանդությունների մասին:

Ներկայացնում ենք 8 հիվանդություններ ու առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխաները չափից ավելի պասիվ են, ընկճված ու կարծես անուշադրության մատնված:

Օրգանիզմում երկաթի պակաս

Մեծահասկաների մոտ օրգանիզմում երկաթի պակասը հագեցնում է ջղաձգումների, պոռթկունության և ագրեսիվ զգացմունքայնության: Իսկ ահա երեխաների մոտ այն հակառակ էֆֆեկտն է ունենում: Օրգանիզմում երկաթի պակաս ունեցող երեխանեը դառնում են թույլ, ընկճված, չեն կարողանում կենտրոնանալ և արագ շեղվում են յուրաքանչյուր իրավիճակում:

Հիպոգլիկեմիա

Հիպոգլիկեմիան դա արյան մեջ շաքարի ցածր մակարդակն է: Պարտադիր չէ, որ դա հանգեցնի դիաբետի: Ամեն դեպքում, եթե այն պարբերական բնույթ չի կրում ու ժամանակին կանխարգելիչ միջոցների եք դիմում, ապա դիաբետի հավանականությունը կրճատվում մի քանի անգամ: Երեխաների մոտ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը հանգեցնում է կամ հիպերակտիվության կամ ինքնամփոփման: Երեխաները դառնում են անուշադիր, ցրված, չեն կարողանում կենտրոնանալ դպրոցում ու նույնիսկ խաղալիս:

Էպիլեպսիա

Այն երեխաները, որոնք տառապում են էպիլեպսիայի թեթև ձևերով կարողեն ենթարկվել աբսանսների, դրանք մի քանի վայրկյան տևողությամբ նոպաներ են, որոնք մեծ հավանականությամբ հնարավոր չէ նկատել: Սակայն դրանից հետո, երեխաները ապակենտրոնանում են, չեն կարողանում կողմնորոշվել իրավիճակում՝ այսպես ասած իրենք իրենց կորցնում են:

Վահանագեղձի հիպոֆունկցիա

Երեխայի մոտ այս հիվանդությունը կարող է ուղեկցվել ճնշվածության և տխրության զգացողություններով, որոնք ծնողները հաճախ շփոթում են ուշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության նախանշանի հետ: Այն, ինչպես և ուշադրության դեֆիցիտի դեպքում, ունենում է գրեթե նույն նախանշանները՝ ապակենտրոնացում, ընկճվածություն, հիշողության խնդիրներ:

Լսողության խնդիրներ

Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների դեպքում լսողության խնդիրներ ունեցողները չեն կարողանում սոցիալիզացվել՝ շփման եզրեր գտնել, դժվար են հարմարվում մարդկանց ու հասակակիցներին: Այսպիսի նախնշանները կապված են հոգեբանական ճնշվածության հետ, որոնք առաջանում են այն պատճառով, որ երեխաները չեն կարողանում լսել, թե ով ինչ ասաց, ստիպված են հարցնել նույն բանը, ինչը առաջացնում է դժվարություններ շփման մեջ և արդյունքում նաև ասոցիալիզացիա:

Աուտիզմ

Գրեթե նույն խնդիրներին են բախվում նաև աուտիզմ ունեցող երեխաները: Նման հիվանդություն ունեցող երեխաների համար դժվար է ստեղծել էմոցիոնալ, ընկերական կապ: Այդ պատճառով նրանք գերզգայուն են՝ շրջապատի ու մարդկանց նկատմամբ: Պարզ լեզվով ասած ավելի նեղացկոտ են ու խոցելի:

Թունավորում կապարով

Կապարով ամենաթեթև աստիճանի թունավորումը նույնիսկ հանգեցնում է հոգեկան հետամնացության: Այս ախտանիշի դեպքում առաջանում են հետևյալ խնդիրները՝ շփման սահմանափակումներ, էմոցիոնալ թերզարգացվածություն, գերզգայունություն: Երեխաները չեն կարողանում տրամաբանել՝ չեն գտնում գործողություն-հետևանք կապերը:

Քնի խանգարումներ

Քնի որակը նույնպես կարող է Ուշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության նախանշան լինել: Սակայն տարբերությունն այն է, որ եթե ուշադրության դեֆիցտի դեպքում երեխաների մոտ՝ ապակենտրոնացումը, ընկճվածությունն ու ինքնամփոփությունը պարբերական բնույթ է կրում և կապված չէ քնի որակի հետ, ապա քնի խանգարումների դեպքում դա ժամանակավոր է և ուղղվում է, երբ վերականգնվում բնականոն քնի ցիկլն ու բարձրանում է դրա որակը:

Aroxj.am

 

Լրահոս

Դիտել ավելին