Կարևոր իրադարձություններ

Գորիսում քաղաքացին ընկել է հորը

16 Մարտ, 2018 14:59
Գորիսում քաղաքացին ընկել է հորը

Մարտի 16-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կետի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Օրբելյանների փողոցի թիվ 8 շենքի մոտակա հորից դուրս են բերել՝ 1938 թ. ծնված Կ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին