Կարևոր իրադարձություններ

Սուրեն Կարայանի հետ հաշվի չեն նստում. նրանից ակնկալիքներ չկան. «Ժողովուրդ»

15 Մարտ, 2018 09:35
Սուրեն Կարայանի հետ հաշվի չեն նստում. նրանից ակնկալիքներ չկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժամանակին, երբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա առաջ հստակ պահանջներ էին դրվում. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկին ընդդիմադիր պատգամավորից պահանջում էին քայլեր ձեռնարկել քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ:

Արծվիկ Մինասյանից նաեւ պահանջում էին մենաշնորհների դեմ պայքարել, եւ երբ ՀՅԴ-ական նախարարը նոր էր նշանակվել, անգամ լրագրողների օգնությանն էր դիմել` խնդրելով իրենց իրազեկել մենաշնորհների մասին:

Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո Արծվիկ Մինասյանին նշանակեց բնապահպանության նախարար: Իսկ այժմ էկոնոմիկայի, հիմա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնում է Սուրեն Կարայանը:

Բայց, ինչպես ցույց են տալիս «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները, հիմա ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական ուժերը Կարայանից չեն պահանջում այն, ինչ պահանջում էին Մինասյանից: Պատճառը, թերեւս, նախարարից ակնկալիքների բացակայությունն է. նրան չեն վստահում եւ նրա հետ հաշվի չեն նստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին