Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում պատրաստվում են աստիճանաբար հրաժարվել կիրակնօրյա առևտրից

16 Դեկտեմբեր, 2017 19:08
Լեհաստանում պատրաստվում են աստիճանաբար հրաժարվել կիրակնօրյա առևտրից

Լեհաստանում պատրաստվում են աստիճանաբար հրաժարվել կիրակնօրյա առևտրից: Корреспондент-ի փոխանցմամբ՝ կիրակնօրյա առևտուրը վերացնելու օգտին քվեարկել է Լեհաստանի Սեյմը:

Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր լեհական խորհրդարանի ստորին պալատի կողմից: Գործընթացը կիրականացվի երեք փուլով:

2018-ի մարտի 1-ից առևտրի կենտրոններին և սուպերմարկետներին կարգելվի աշխատել միայն ամսվա առաջին և վերջին կիրակի օրերին: Հետագայում՝ 2019-ի հունվարի մեկից սկսած, առևտուրը կթույլատրվի միայն ամսվա վերջին կիրակին:

 

Լրահոս

Դիտել ավելին